BP-ի նախագծերն անուղղակիորեն օգնել են ֆինանսավորել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ. Global Witness
Բրիտանական British Petroleum ընկերությունն անուղղակիորեն
ֆինանսավորել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ արցախահայերի. Կարծում է բրիտանական
Global Witness կազմակերպությունը:
The Guardian-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ BP-ի վառելիքային
նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան: 2020 թվականից BP-ն Բաքվին մատակարարել
է գրեթե 35 մլրդ դոլարի (28,6 մլրդ ֆունտ ստեռլինգ) նավթ և գազ։ Ադրբեջանի մասնաբաժինը
երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք վարում է բրիտանական նավթային ընկերությունը,
նպաստել է, որ 2020 թվականից հետո Ադրբեջանի ռազմական ծախսերը քառապատկվեն:
Global Witness-ի խոսնակ Դոմինիկ Իգլթոնը նշել է, որ BP-ի երկարատև
համագործակցությունն Ալիևի բռնապետությանը օժանդակել է ռազմականացվելու և Հայաստանի
դեմ ագրեսիա սկսելու համար: