20 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ Դաշնային խորհրդն ամոթանք է տվել Ալեն Սիմոնյանին՝ «ԱԺ նախագահն անցել է բոլոր կարմիր գծերը»

ՌԴ Դաշնային խորհրդն ամոթանք է տվել Ալեն Սիմոնյանին՝ «ԱԺ նախագահն անցել է բոլոր կարմիր գծերը»

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցնում նման սյուժետներ։ Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ մենք չենք կարող անտեսել դարավոր բարեկամությունը»,- նշել է Մատվիենկոն։

 Նա հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանը խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման կերպ խոսել Հայաստանի անունից, և նաև գնահատական կտա»։ «Մենք չենք անտեսի այս կարգի ռուսաֆոբ, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջն, ով արդեն անցել է բոլոր կարմիր գծերը»։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։