28 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վե՛րջ տվեք պետական դավադրությանը. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք. Ասողիկ աբեղա Կարապետյան

Վե՛րջ տվեք պետական դավադրությանը. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քաղաքական մտքի և ուժերի ամլություն է, այս ոլորտում կատարյալ վախկոտություն է, միաժամանակ՝ անհագուրդ սնափառություն:

Պետական հասարակարգում և մարմիններում ուրույն տեղ զբաղեցրած, որոշակի ճանապարհ անցած գործիչները և ուժերը, որոնք անմիջական պատասխանատվություն ունեն պետության ներկայի և գալիքի համար՝ լուռ են, ստվերում են: Այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. փոխանակ իրենց՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի:

Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք: Վե՛րջ տվեք պետական դավադրությանը, որը, ահա, այսքան տարիներ խարխլում է հիմերը Հայոց պետականության:

Ազգային կյանքում երբե՛ք ներելի չէ երկփեղկությունը: Ազգային սուրբ միությունն իրագործվում է Սբ Եկեղեցով, որով բոլորը դառնում են մեկ ազգ և մեկ հայրենիք՝ կոչվելով մեկ հայրենաշեն առաքելության:

Հայոց Սբ Եկեղեցին ձեզ ամենքիդ ի մի է բերել համերաշխության զոհասեղանի առջև, արդ, արիաբար ինքնազոհաբերվեք հանուն լույսի և հզոր Հայաստանի»: