25 Դեկ
2024
-1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է, բայց այն լիցքաթափելու նախագիծը դեռ ուժի մեջ է. Գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է, բայց այն լիցքաթափելու նախագիծը դեռ ուժի մեջ է. Գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է. ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Խոսելով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն ուղղված ՀԱՊԿ որոշման նախագիծը, որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին, մնում է ուժի մեջ, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։

ՀԱՊԿ քարտուղարի խոսքով՝ կառույցի պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։