16 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ կգնի

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ կգնի

Հրթիռահրետանային կայաններ և հրթիռներ ներկրելուց հետո Հայաստանն
այժմ Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնելու. գրում է Тhe Eurasian Тimes-ը:

Պարբերականը նշում է, որ վերջին հակամարտությունից տուժած Հայաստանը
ցանկանում է արդիականացնել խորհրդային ժամանակների պաշտպանական սարքավորումները:

Պարբերականի աղբյուրը նշել է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել
Հնդկաստանից ZEN  հակադրոնային համակարգ գնելու վերաբերյալ:

Նշվում է, որ պայմանագրի արժեքը 41,5 մլն ԱՄՆ դոլար է, այն ներառում
է ինչպես ՀՕՊ համակարգերը, այնպես էլ ուսուցումը: