
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմա Աթիում կօգնի խաղաղության հաստատմանը. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ալմա Աթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև բանակցություններ անցկացնելու որոշումը։
«Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմա Աթիում, որտեղ 1991 թ-ի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթիի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատել միջպետական սահմանների որոշման սկզբունքները։
Ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի ադրբեջանա-հայկական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի ամուր ու երկարատև հարաբերությունների արագ կայացմանը», – նշված է հայտարարության մեջ։