24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն Լևոն Քոչարյանին. Գեղամ Նազարյան

Երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն Լևոն Քոչարյանին. Գեղամ Նազարյան

Այո, երեք հոգի մանդատը վայր դրեցին, որ աջակցեն ընկերոջը՝ Լևոն
Քոչարյանին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ընտրացուցակում Լևոն Քոչարյանին նախորդած 3 անձանց՝
պատգամավորական մանդատից հրաժարվելուն։

«Նրանք գտան, որ Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում լինելն ավելի ճիշտ է հիմա»,-
ասել է նա։

Դիտարկմանը՝ չե՞ն կարծում, որ դատախազը Լևոն Քոչարյանին կալանավորելու
միջնորդություն կներկայացնի, Նազարյանը նշեց. «Չեմ կարծում, որ սա այն գործն է, որ
դատախազն այնքան անլրջանա և իր հեղինակության հետ խաղա և մտնի ԱԺ Լևոն Քոչարյանին ազատազրկելու
միջնորդությամբ»։