25 Նոյ
2024
9.5° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է թույլատրի փախստականներին վերադառնալ Արցախ․ Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է թույլատրի փախստականներին վերադառնալ Արցախ․ Գեղամ Ստեփանյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է թույլատրի փախստականներին վերադառնալ Արցախ՝ նրանց ցանկության պարագայում: Եվ մինչ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, նաև միջազգային կառույցները ճանաչում են վերադարձի իրավունքը, հայ փախստականների 80 տոկոսը չի հավատում, որ դա երբևէ տեղի կունենա․ այս մասին Eurasianet-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ փախստականները ներկայումս բախվում են անհանգիստություն առաջացնող տարբերակների. նրանք կարող են մնալ Հայաստանում, որտեղ շատերի համար դժվար է հարմարվել նոր միջավայրին, կամ կարող են գաղթել՝ փակելով վերադարձի հնարավորության դուռը։ Ստեփանյանը նշել է, որ չնայած էթնիկ հայ լինելուն՝ Արցախից փախստականներն ունեն «տարբեր մշակութային առանձնահատկություններ, օրինակ՝ բարբառը, խոհանոցը»։

Հոդվածում նշվել է, որ փախստականները բախվում են ֆինանսական դժվարությունների՝ պայքարելով անբավարար աջակցության համակարգի, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունների և ուռճացված վարձավճարների դեմ: Ստեփանյանի կարծիքով՝ փախստականները պետք է մնան Հայաստանում՝ Արցախ վերադառնալու ցանկացած հնարավորություն պահպանելու համար։

«Փախստականներին Հայաստանում մնալու խրախուսումը պետք է լինի առաջնահերթ։ Եթե մեզ հաջողվի բոլորին պահել այստեղ՝ Հայաստանում, դա մեզ վերադարձի հնարավորություն կտա»,- նշել է նա։