Այսօր պայքարի վճռորոշ փուլի մեկնարկն է, ոչ թե ավարտը. Դավիթ Սարգսյան
Այսօր պայքարի մեկնարկն է, նոր, վճռորոշ փուլի մեկնարկն է և ոչ թե ավարտը, ինչպես ոմանց թվում է. ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը։
«Ժամը 16։00-ին բոլորս հանդիպելու ենք Հանրապետության Հրապարակում, որտեղ հարթակից Սրբազանը և մյուս բանախոսները, ըստ ամենայնի, կներկայացնեն գործողությունների այն ծրագիրը, որով թշնամախումբը պետք է վռնդվի այս երկրից ու այս իշխանությունից։ Մեր երկիրը պիտի ազատագրվի, պայքարի նպատակը դա է, այս պայքարը սրբազան է՝ բառի բոլոր իմաստներով:Մեր պայքարն է սրբազան, իսկ սրբազան պայքարը չի կարող ձախողվել։ Ես վստահ եմ, որ մենք առաջիկա օրերին հաղթանակելու ենք»,-ասել է նա:
Այս պահին Genesis Armenia-ն և «Հայաքվե» նախաձեռնությունը քայլերթով գնում են՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին, որն այսօր լինելու Երևանում։