Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումների մասին առաջիկա օրերին
Ֆրանսիան առաջիկա օրերին և շաբաթներին մի շարք զինատեսակներ կմատակարարի Կիևին․ այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։
«Հանրապետության նախագահը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ իր գործընկերների հետ Ուկրաինային երկարաժամկետ օգնություն տրամադրելու հարցում, որպեսզի հասնենք Ռուսաստանի պարտությանը։ Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են առաջիկա շաբաթներին զենքի նոր խմբաքանակի փոխանցման հարցը»,- ասված է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Մակրոնը նաև ընդգծել է «իր շահագրգռվածությունը Օլիմպիական զինադադարի նկատմամբ, որպեսզի ձեռնարկվեն բոլոր օգտակար դիվանագիտական նախաձեռնությունները՝ բանակցություններ սկսելու համար միջազգային իրավունքի և Ուկրաինայի օրինական շահերի հարգման շրջանակներում»։