Կիրանցիներին կաշառք է առաջարկվել պատմական գերեզմանների, եկեղեցիների, հողատարածքների և տների դիմաց․ Գառնիկ Դանիելյան
Կիրանցիներին կաշառք է առաջարկվել պատմական գերեզմանների, եկեղեցիների, հողատարածքների և տների դիմաց․ այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան
«Կիրանցիները շատ կոշտ պատասխան են տվել՝ ասելով, թե առաջարկողները գին ունեն, իրենց երկիրը՝ ոչ։ Մարդիկ դրանից հետո կանգնել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով։ Իրենք, որ գումարով հայրենիք են վաճառում, մտածում են՝ բնակիչներն էլ են այդպես»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ կամուրջի մի հատվածը հանձնվում է թշնամուն։
«Մինչդեռ նրանք սկզբից հայտարարել են, թե իբր տուն, կամուրջ, գյուղ թշնամուն չեն անցնելում»,- ասել է նա։