25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի և իշխանության գործունեությունն անընդունելի դարձավ հատկապես Արցախի հայաթափումից հետո․ Արթուր Դավթյան 

Փաշինյանի և իշխանության գործունեությունն անընդունելի դարձավ հատկապես Արցախի հայաթափումից հետո․ Արթուր Դավթյան 

Ինչ-որ այսօր արվում է, հակառակորդի, հակառակորդ, որը մինչև վերջին պահը ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում, մեր մասին խոսում է որպես Արևմտյան Ադրբեջան, նրանց սպառնալիքի տակ լուծումներ կամ որոշումներ կայացնել է․ ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Բագրատ Սրբազանի և դասախոսների հետ հանդիպման շրջանակներում։

«Այո, սահմանազատում և սահմանագծում իրականացնելու կարիք յուրաքանչյուր պետություն ունի, բայց ինչո՞ւ դա իրականացնել այն հատվածից, որտեղ մենք շահեկան վիճակում ենք գտնվում»,-ասել է Դավթյանը։

Նա նշել է, որ խաղաղությունն աստվածային պարգև է, բայց դրան արժանանալու համար մեծ ջանքեր են պետք, իսկ պատերազմի ժամանակ տուն զիջելը հասկանալի չէ։

Նախկին դատախազը նշել է, որ Փաշինյանի հետ վեճ, լարված հարաբերություններ չեն ունեցել, իրենց շփումներն ավարտվել են, երբ դադարել է լինել ՀՀ գլխավոր դատախազ, իսկ Փաշինյանի և իշխանության գործունեությունն իր համար անընդունելի դարձել Արցախի հայաթափումից հետո։

«Ինձ համար բացարձակ անընդունելի էր, որ մի ամբողջ հայ ժողովրդի հատված, որ բնակվում է ՀՀ-ում,  նաև իր ղեկավարությամբ, կնստեն ու կնայեն, թե ինչ է կատարվում Արցախում»,-ասել է Դավթյանը։

Նա նշել է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը համաժողովրդական, համազգային դառնալու մեծ պոտենցիալ ունի։

«Վերջապես կձևավորենք ազգային-միասնական կոնսոլիդացիա և ամբողջ ազգով կլծվենք մեր օրհասական խնդիրների լուծմանը, թե ով կլինի քաղաքական ղեկավարը»,-ասել է նա՝ նշելով, որ մեր ամենամեծ դժբախտություններից մեկը անձակենտրոն լինելն է։

«Մեր խնդիրները բարդ են, հեշտ չեն լինելու, դրանք կլուծվեն ոչ թե կոնկրետ որևէ անձի ձեռամբ, այլ ազգային-միասնության»,-ասել է Դավթյանը։