Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը նախանշված վայր չի հասել․ տեղեկություններ կան վթարի մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռաիսին այսօր Ադրբեջանում հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել վերադարձի ճանապարհին՝ Արևելյան Ադրբեջան նահանգում։ Պնդում կա, որ նախագահի հետ նույն ուղղաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլլահիանը։ Պատվիրակության անդամներին տեղափոխող 3 ուղղաթիռներից 2-ը տեղ չեն հասել։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։