27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկու ուղղաթիռը վայրէջք է կատարել, իսկ նախագահականը՝ ոչ․ իրանագետն` Իրանի նախագահի հետ կապված միջադեպի մասին

Երկու ուղղաթիռը վայրէջք է կատարել, իսկ նախագահականը՝ ոչ․ իրանագետն` Իրանի նախագահի հետ կապված միջադեպի մասին

Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ժամեր առաջ ռադարներից կորել է այս երկրի հյուսիսում՝ Արևելյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնային շրջանում․ այս մասին տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյան։

«Իրանական աղբյուրները խոսում են վատ եղանակային պայմանների և մշուշի պայմաններում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրեջքի մասին, սակայն հստակ է, որ առայժմ աղետի պատճառը չի բացահայտվել, քանի որ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել դրա վթարման վայր։

Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, մասնավորապես՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանի նախագահի ուղղաթիռն ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ թռիչքը սկսել է Արաքսի հովտից, որտեղ արհեստածին Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը։

Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, և խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ»,- գրել է Ոսկանյանը։