
Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. պաշտոնական
Նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում կյանքի նշաններ չկան. այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
«Ցավոք սրտի, Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղևորները հնարավոր է զոհված լիինեն։ Մենք որևէ նշան չենք գտել, որ Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվողները ողջ են »,- ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են կոշտ վայրէջք կատարած Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը ամբողջությամբ այրվել է ընկնելու ժամանակ։
Ավելի վաղ՝ Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում էր, որ վթարի վայրում գտնվող ուղղաթիռից և անձնակազմից մեկի բջջային հեռախոսից ազդանշան է ստացվել։
IRNA գործակալությունը հաստատել է, որ զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը):