23 Հնս
2024
ABCMEDIA
Ո՛չ օրենք գիտեն, ո՛չ կարգ, երկիրը դարձրել են խանություն․ Բագրատ սրբազան

Ո՛չ օրենք գիտեն, ո՛չ կարգ, երկիրը դարձրել են խանություն․ Բագրատ սրբազան

Կիրանցի մուտքի մոտ ոստիկանական կուտակումներ են, այսօր ևս փակ է գյուղի մուտքը։ Ոստիկաններն արգելել են նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մուտքը։

«Սա ապօրինի գործողություն է, բավական չէ, որ հակասահմանադրական հանցագործություն է կատարվում, մի հատ էլ մեր շարժն են արգելում։ Երբ, որ սև, դավադիր գործունեությամբ են զբաղվում, այսպես է լինում, այս մարդիկ էլ ուղղակիորեն, պարզ գործիք են դարձել, ուրիշ ոչ մի բան»,- ասել է Սրբազանը։

Սրբազանը, խոսելով ոստիկանական մեծաթիվ զորքի մասին, ասել է․ «Ցավում եմ իրենց համար, իրենց կյանքի տարբեր հատվածներում տեսել եմ իրենց, շատ եմ ցավում»։
 
«Այս մարդիկ ո՛չ օրենք գիտեն, ո՛չ կարգ գիտեն, ամբողջ երկիրը խառնել են իրար, իրենց հակաօրինական գործունեությամբ ու քմահաճույքերով, արհեստական հրահանգներով, երկիրը դարձել է խանություն»,- ասել է Բագրատ սրբազանը՝ խոսելով Կիրանցում տեղի ունեցող ապօրինի գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ ճանապարհը փակ էր նաև երեկ։ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այն փակվել է, քանի որ Սահմանապահ ծառայությունը պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ է իրականացվում: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։