Իրանում մեկնարկել է ուղղաթիռի վթարից զոհվածների հրաժեշտի արարողությունը
Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը․ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Սգո արարողություններից հետո Իրանի նախագահի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։
Հիշեցնենք՝ որ մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիս-արևմուտքում, որից հետո պարզ էր դարձել, որ զոհվել են Իրանի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։