23 Հնս
2024
ABCMEDIA
Շարունակում է փակ մնալ Կիրանց տանող ճանապարհը

Շարունակում է փակ մնալ Կիրանց տանող ճանապարհը

Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ոստիկաններն այն փակել էին մայիսի 19-ին՝ նշելով, որ սահմանապահները միջոցառում են իրականացնում։ Այս մասին հայտարարություն է տարածել նաև ԱԱԾ-ն, նշելով, որ սահմանապահ ծառայությունները սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված գործողություններ են արվում։

Ոստիկանները թույլ են տալիս միայն Կիրանցի գրանցում ունեցող բնակիչների մուտքը գյուղ, ավելի վաղ արգելվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ԱԺ պատգամավորների, մտավորականների ու լրագրողների մուտքը գյուղ։Այսօր էլ տեղեկություն ստացվեց, որ գյուղում շարունակվում են չափագրման աշխատանքները։