Քաղաքական դրդապատճառներով ձերբակալել են Ասկերանի քաղաքապետին. Ռուբեն Մելիքյան
Բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով։
«Մեղմ ասած, անհասկանալի գործով են նրան ձերբակալել։ Նրան ակնհայտորեն քաղաքական պատճառներով են տարել, որովհետև ընդունված է դարձել. ով Բագրատ Սրբազանի հետ հանդիպում է, շփվում, ձերբակալում են։ Հիշենք՝ հայտնի բժշկին աշխատանքից ազատելու դեպքը»,- ասել է Մելիքյանը։