27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնա Կոնգրեսի անդամների՝ Թայվան այցեր կազմակերպելուց, սակայն եթե Վաշինգտոնը շարունակի այդ ճանապարհը, ապա նա կկրի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Չինաստանի ԱԳՆ խոսնակն հայտարարությունը լրատվականների հետ ճեպազրույցից։

«Չինաստանը միշտ վճռականորեն դեմ է եղել ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական շփումների ցանկացած ձևին, ինչպես նաև Թայվանի գործերին Վաշինգտոնի միջամտությանը ցանկացած ձևով կամ պատրվակով»,- ասել է Վենբինը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսը երկրի կառավարության անբաժանելի մասն է և պետք է խստորեն պահպանի ԱՄՆ-ի վարած «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։

«Եթե ԱՄՆ կոնգրեսականներն այցելեն Թայվան, դա կլինի «մեկ Չինաստան» սկզբունքի և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթների կոպիտ խախտում, միջամտություն Չինաստանի ներքին գործերին, դա կվնասի նաև ժողովրդի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Չինաստանի Հանրապետությունը․»,- ասել է նա։