Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի նախնական զեկույցի մեջ, գրում է Irna գործակալությունը։
Զեկույցի համաձայն՝ ուղաթիռի բռնկումը տեղի է ունեցել լեռանը բախվելու հետևանքով։