26 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոպիրկինին հետ կանչելը սիմվոլիկ քայլ էր, ցանկանում են ցույց տալ, որ խնդիր կա․ Թևան Պողոսյան

Կոպիրկինին հետ կանչելը սիմվոլիկ քայլ էր, ցանկանում են ցույց տալ, որ խնդիր կա․ Թևան Պողոսյան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելը ցուցադրական ժեստ է․ ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար մայիսի 8-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը չկատարելն է Կոպիրկինին հետ կանչելու պատճառը։

«Դիվանագիտական լեզվով սա նշանակում է, որ երկու շաբաթվա մեջ ինչ-որ բաներ պետք է կատարվեր, ինչը չի կատարվել։ Դեսպանին կոնսուլտացիաների համար հետ կանչելը սիմվոլիզմ է պարունակում, ցանկանում են ցուցադրաբար ներկայացնել, որ կա խնդիր։ Դա էլ է դիվանագիտական լեզվի գործիք։ Վստահ եմ, որ Մոսկվայում գիտեն Կոպիրկինի համարը, եթե կոնկրետ հարց պետք լիներ քննարկել, ցուցադրաբար չէին ասի հետ ենք կանչում»,-ասել է Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ պետք է տեղի ունեցածի պատճառը փնտրել այն հայտարարությունների մեջ, որ 2020-ի պատերազմին երկրորդ երկիր էլ է մասնակցել։

«Մենք տեսել ենք չէ՞, որ այս մի քանի ամիսներին մի քանի անգամ նմանատիպ իրավիճակներ տեղի են ունեցել, Թուրքիան իր դեսպանին հետ է կանչել Իսրայելից, Ֆրանսիան՝ Ադրբեջանից և այլն։ Թեման եղել է դիվանագիտական հարաբերություններում պայմանավորվածությունները չկատարելը և դիվանագիտական գործիքակազմի մեջ ցուցադրական քայլի գնալը։ Ցանկացած կոնսուլտացիա կարելի է հեռախոսով էլ անել, սոցցանցերով, տեսակապով, անգամ միջազգային ժողովներն են տեսակապով արվում։ Դիվանագիտական գործիքակազմի մեջ այս երևույթը հատուկ ցուցադրական մեսիջ է՝ ինչ-որ բանի մասին»,-ասել է Պողոսյանը։