26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեմ ենք Ադրբեջանին հող վաճառելուն և հրաժարվում ենք փոխհատուցումից․ կիրանցեցիները ստորագրահավաք են սկսել

Դեմ ենք Ադրբեջանին հող վաճառելուն և հրաժարվում ենք փոխհատուցումից․ կիրանցեցիները ստորագրահավաք են սկսել

Կիրանցեցիները ստորագրահավաք են սկսել՝ տեղեկացնելով, որ դեմ են գյուղից տարածքներ զիջելուն և հրաժարվում են փոխհատուցումից։

«Համաձայն չենք այս անօրինական սահմանազատման հետ, որի հետևանքով Ադրբեջանին են անցնում ՀՀ պետական տարածքներ՝ կիրանցեցիների սեփական հողամասեր և շինություններ։ Կառավարությունը սկսել է փոխհատուցումներ հատկացնել հողամասերի և շինությունների համար։ Այս գործողությունը դիտում ենք ՀՀ տարածքի ապօրինի օտարում և Ադրբեջանին հողի վաճառք։ Սա պետական դավաճանություն է, ուստի՝ ներքո ստորագրյալներս, ընտանիքի անդամներով հանդերձ, հրաժարվում ենք ցանկացած փոխհատուցումից»,-ասված է հայտարարության տեքստում, որն ստորագրել է Կիրանցի 31 բնակիչ։