Ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է մեր անվտանգ պայմաներում ապրելու իրավունքը. Ներքին Հանդի բնակիչները՝ ՄԻՊ-ին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր հանդիպել է սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի և բնակիչների հետ:
Հանդիպմանը անդրադարձել են բնակիչների զբաղվածության ապահովմանը, նոր կառուցվող ջրագծին, ինչպես նաև գերեզմանատանը, եկեղեցուն հասանելիություն ունենալու հետ կապված հարցեր։ Տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։
Քաղաքացիները մտահոգություններ են հայտնել, նշել, որ ադրբեջանական զինվորականների ներկայության հետևանքով շարունակում են խախտվել նրանց` անվտանգ պայմաներում ապրելու, սեփականության իրավունքները, խոչընդոտված են ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացող` անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունները։