16 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է  մարդասիրական օգնություն ցուցաբերել ՀՀ-ում տուժած բնակչությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն պատրաստ է  մարդասիրական օգնություն ցուցաբերել ՀՀ-ում տուժած բնակչությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցություն է հայտնել ՀՀ-ում ջրհեղեղի կապակցությամբ։ «Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», – գրել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնը պատրաստ է լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ ներգրավել, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։