Ես գնալու եմ մինչև վերջ. Գառնիկ Դանիելյան
Մեր ժողովուրդը թասիբ, նամուս, պատվախնդրություն ունի, դա է ապացուցում ձեր, այս պահին այստեղ լինելը․ կառավարական ամառանոցի մոտ հավաքավածներին ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այսօր ամբողջ ժողովուրդը, բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ամբողջ ազգը, միաբերան ասում է, որ վարչապետի թեկնածուն սրբազան հայրն է:
«Մենք կատարեցինք մեր քայլը, ձեր բոլորի սրտերի փափագը և սրբազան հայրն էլ համերաշխ է մեր բոլորի որոշման հետ: Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ մնում է հետագա քայլերի հաջորդականության որոշումը, խաղաղ անցում կատարել մեր ընտրությունը: Այս ամիսների, շաբաթների ընթացքում, մենք բոլոր եղանակային պայմանները հաղթահարելով, բոլոր տեսակի ճնշումները հաղթահարելով, գիշեր-ցերեկ, հատկապես, Սրբազան հայրը, 24 ժամ չի հանգստացել»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նա տեղեկացրել է, որ ինքը գնալու է մինչև վերջ: