25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Բաքվի դատարանը քննել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։

Նշվում է, որ ըստ կայացված որոշման բողոքը չի բավարարվել։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։