Արամ Վարդևանյանը դիմել է դատախազություն՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների հարցով
Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների գործով:
«Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի խուլիգանության հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է: Որպեսզի հարց չհնչի՝ արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»,- գրել է իրավապաշտպանը։