19 Հոտ
2024
9.8° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդից շատ գոհ եմ, իսկ ոստիկաներից՝ ոչ․ Բագրատ սրբազան

Ժողովրդից շատ գոհ եմ, իսկ ոստիկաներից՝ ոչ․ Բագրատ սրբազան

Գնում ենք Սարդարապատ` նշելու անկախության տոնը, մենք ոչ ոքից չենք գողացել այն. հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տարիներ շարունակ նշել ենք։ Տոնախմբություն է լինելու այնտեղ։ Ես դեռ ուսանողական տարիքից եմ գնացել, այն ժամանակվանից, երբ Սարդարապատի տեղը չգիտեին մարդիկ»,– ասել է Սրբազանը։

Անդրադառնալով այսօրվա ակցիաներին` Բագրատ սրբազանը նշել է, որ ժողովրդից շատ գոհ է, իսկ ոստիկաներից՝ ոչ, քանի որ վատ վարք են դրսևորել։

«30 հոգով մարդ են ծեծել, ազդանշան տալու համար մի տղայի գլուխը ջարդել են։ Ես լսել եմ նաև, որ հատուկ ջոկատայինների սովորական ոստիկանական համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթը 40000 դրամ վճարում են»,- նշել է Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ գնալու են 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին նվիրված՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, գիշերն այնտեղ են լինելու, այնտեղ էլ նշելու են Հայաստանի անկախության օրը։