23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիք ունենալու իրավունքն է վտանգված, պետք է մի կողմ թողնենք տարաձայնությունները. Ավետիք Չալաբյան

Հայրենիք ունենալու իրավունքն է վտանգված, պետք է մի կողմ թողնենք տարաձայնությունները. Ավետիք Չալաբյան

Սարդարապատի հուշամալիրում երեկվանից ցուցարարները հերթապահում են ու սպասում երկրի ղեկավարի այցին։ Այնտեղ են նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ։ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ABC media-ի հետ զրույցում օրվա խորհրդի՝ մայիսի 28-ի կապակցությամբ նշեց, որ Սարդարապատի հերոսամարտը հաշտության պայքար էր, երբ հայ ժողովուրդը մնալով մեն մենակ Օսմանյան կայսրության դեմ, կարողացավ համախմբել իր վերջին ուժերը և պաշտպանել ինքն իրեն։

«1918-1920 թվականին, երբ մեր երկրի լավագույն մարդիկ միավորվել էին, որ փրկեն հայրենիքը, կողքից թե՛ բոլշևիկները, թե՛ մնացածը սադրում էին անընդհատ։ Այսօր էլ մարդկանց ունեզրկելու վարչակարգ է ու ստեղծել է ներքին ճակատ, ատելության վրա հիմնված ճակատ, նախանձ սերմանելու ճակատ։ Սրբազանը եկել է համերաշխության ուղերձով։ Մենք չենք կարող պաշտպանել երրորդ հանրապետությունը, եթե ներսում գզվռտվենք։ Այսօր մեր՝ հայրենիք ունենալու իրավունքն է վտանգնված ու մենք պիտի կարողանանք մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները»,- ասաց Ավետիք Չալաբյանը։