29 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարմիրբերետավորներն» իրենց օրենքից դուրս են զգում. իրավապաշտպանը` պատգամավորին ծեծելու դեպքի մասին

«Կարմիրբերետավորներն» իրենց օրենքից դուրս են զգում. իրավապաշտպանը` պատգամավորին ծեծելու դեպքի մասին

Ոստիկանական աննախադեպ գործողությունները 2024 թվականի մայիսի 27-ին, առաջացրեցիննամբողջ իրավական համայնքի զարմանքն ու զայրույթը։ Հիշեցնենք, որ առաջին անգամ ոստիկանների կողմից բացահայտ կերպով պատգամավոր ծեծի ենթարկվեց։ ABC media -ի հետ զրույցում Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 27-ի գործողությունները բաժանել է  2 մասի՝ սովորական խախտումներ և անսովոր խախտման առնվազն 1 դեպք։

«Սովորական խախտումների մասին շատ ենք խոսել՝ անհամաչափ ուժի կիրառում, մայթերից մարդկանց են բերման ենթարկում, ինչի իրավունքը չունեն, ողջամիտ ժամկետ չեն տրամադրում և այլն»,-նշել է Ռուբեն Մելիքյանը։

Ինչ վերաբերում է անսովոր դեպքին։ Խոսքը ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու մասին է.

«Կարմիր բերետները փողոցային խուժանի պես իրենց դրսևորեցին, խուլիգանախմբի պես։ Առաջին անգամ եղավ մի թեթև արձագանք, մի հոգու գործից հանեցին։ Նախ, մեկը չէր, մի քանիսն էին, արդեն հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Ու պիտի լինի ոչ թե ծառայողական քննություն, դա ոչ մի բան է, պիտի քրեական վարույթ հարուցվեր ու նրանք կանչվեն պատասխանատվության։ Ու դա ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե օրենքի երկիր է, այլ «կարմիր բերետները» իրենց օրենքից դուրս են զգում»։