Այսօր այստեղ պիտի լիներ ՀՀ կառավարության ղեկավարը․ Բագրատ Սրբազան
«Ուզում եմ բոլորիս շնորավորել Հանրապետության տոնի առթիվ, միևնույն ժամանակ հրավիրել աղոթքի, թե՛ մեր այսօրվա կյանքի, թե՛ մեր նահատակ որդիների հոգիների խաղաղության համար, որը ձեռք կբերվի մեր հաղթանակներով»,- հայտարարել է Բագրատ սրբազանն ու հանրահավաքը մեկնարկել տերունական աղոթքով: Սրբազանը կոչ է արել` երգել ՀՀ պետական օրհներգը։
«Կեցցե ազատ, ինքիշխան, անկախ և մեր բոլորի երազանքների վկայությունը, մեր համբուրելի Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհավոր մայիսի 28։ Մեր բոլոր ժամանակների մեջ ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում ենք ապրում, բայց դա երբեք նահանջելու ճանապարհ չէ, այլ մեր տառապանքներն ու ցավերը, կորուստները մեզ մղում են էլ ավելի մեծ սխրանքների։ Մեր հայացքը դեպի երկինք է, բոլոր մեր հերոսներին, եղբայրներին, հայրերին, մայրերին, որքնք մեզ համար ճանապարհ են գծել, իրենց կյանքը զոհաբերելով»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Մենք կոչված ենք մեր սեփական դրախտը փնտրելու, ոչ մեր դժոխքը փոխանցելու իրար,- Սարդարապատում ասաց Բագրատ Սրբազանը:
«Այսօր այստեղ պիտի լիներ ՀՀ կառավարության ղեկավարը, բայց ինչո՞ւ այստեղ չէ, որովհետև վաղուց արդեն նա դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքները ներկայացնողը, վաղուց դադարել է լինել այն բարոյական, հոգևոր խոր արժեքի կրողն ու փոխանցողը, հատելով բոլոր սահմանագծերը և իրավական, և մարդկային և բարոյական։ Եվ այս օրը դրա վկայությունն է այստեղ չլինելու։ Ես չգիտեմ դա սեփական որոշումն է թե թելադրված, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք։ Դուք հերթական անգամ արձանագրում եք այն հաղթանակը, որը սրբազան պայքարի բովով, տևական պայքարը արձանագրում եք։ Ինձ համար ծանր ու դժվար է խոսել այստեղից։ Պիտի չուզեի որ այդ տեսարանը եղած լինել։ Մենք սրբազան պայքարի բովանդակությամբ պիտի հասնենք ճշմարտության հաղթանակին։ Եվ այսօր դուք դա ձգտում եք ամրագրել ֆիզիկապես։ Ճշմարտության ճանապարհից մեզ չի կարող բաժանել ոչ մահը, ոչ կյանքը, ոչ իշխանություններ, ոչ զորություններ և ոչ այլ ինչ հարված։ Ոչ նեղություններ, ոչ կալանքներ ոչ կալանքներ։ Հաղթանակը պիտի դառնա և դարձել է անխուսափելի, որի կրողները դուք եք։ Իրական Հայաստանը որ դուք եք պիտի հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին։ Հոգևոր Հայաստանը իր անսահման սահմաններով պիտի հաղթի նոր հայաստանին ու նրա սահմանափակությանը»,- ասաց նա: