Վեց տարվա մեջ առաջին անգամ կոնկրետ հաղթանակ եք գրանցել. Սրբազանը՝ սուրբ Աննա եկեղեցու բակում
Առավոտյան 09։30-ին պետք է տեղի ունենար պետական արարողակարգը ու չեն կարող դա հերքել, քանի որ պատգամավորներն այսօր հրապարակել են հրավերը, ըստ որի՝ 8:30-ին հրավիրված էին Սարդարապատ․ Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Սարդարապատում կայացած միջոցառումներին։
Նրա խոսքով՝ մայիսի 27-ի երեկոյան ինքը ելույթ է ունեցել այն ամբիոնից, որը տեղադրվել էր այլ մարդու համար, այնտեղ կար այն ամենը, ինչն անհրաժեշտ էր ուղիղ եթերի համար:
«Գիշերն ավելի քան տասը մեքենա Սարդարապատի հուշահամալիրի ներքևի հատվածում, աջ ու ձախ կողմերում տեղակայված էին ու սպասում էին հրամանների: Այդ ընթացքում, մեր ոստիկանները գիշերվա ընթացքում երևի մի 2-3 անգամ համազգեստ են փոխել, ճերմակ հագնե՞ն, թե՞ մոխրագույն, վերջը որոշվել է մոխրագույն հագնել։ Մենք իրենց մոխրագույնով ենք տեսնել։ Վեց տարվա մեջ առաջին անգամ կոնկրետ հաղթանակ եք գրանցել՝ թույլ չտալով մուտք գործել նրան։ Ոչ ոք ոչ արգելափակել է, ոչ դեմերես է եղել, ուղղակի այնտեղ ենք եղել, մարդիկ վախեցել են։ Ինչ կարող ենք անել, վախ բռնող կա, բան կա հիմա»,-ասել է Սրբազանը: