Ոստիկանների, բերետավորների գործողությունները հատուկ չեն պատժում, ինչո՞ւ․ իրավապաշտպանն է ներկայացնում
Ահագնացող իրտ ուժ, քայքայվող իրավական համակարգ։ Իշխանությունը փորձում է ամեն օր ճնշել ընդդիմադիրներին, որը, սակայն, չի հաջողվում․ Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասել է «5 իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։
«Եթե նկատել եք, օր օրի բերետավորները ավելի բռնի ուժ են գործադրում շարժման աջակիցներին։ Ուժայինները կենտրոնացած են հատկապես արցախահայության նկատմամբ. վերջին մեկ շաբաթվա ընթացքում կալանավորվել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետները։ Նրանք այսպիսով ակնհայտորեն ճնշում են արցախահայերին, որպեսզի չմասնակցեն հավաքներին»,-ասել է նա։
Անդրադառնալով ուժայիններին պատժելու գործողություններին՝ Սերգեյ Հարությունյանը նշել է.
«Նրանց հատուկ չեն կալանավորում, պատժում։ Եթե պատժեն, մյուս ոստիկանները ապօրինի հրամաններ չեն անի։ Նրանց այդպես կուրացրած պահում են»,- ասել է իրավապաշտպանը։