26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցին իշխանությունից է անջատված, բայց ոչ հասարակությունից. իրավապաշտպան

Եկեղեցին իշխանությունից է անջատված, բայց ոչ հասարակությունից. իրավապաշտպան

Եկեղեցին անջատված է իշխանությունից, բայց անջատված է անջատված է հասարակությունից։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Եկեղեցին իր 1700 տարվա գոյությամբ, տասնյակ թեմերով ու հատուկ գործունեությամբ անփոխարինելի տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում հասարակության կյանքում։ Նիկոլականները հատուկ քարոզչություն են իրականացնում, որպեսզի մարդիկ կասկածեն հոգևորականներին»,- ասել է իրավապաշտպանը։

Անդրադառնալով ուժայինների գործունեությանը՝ Մելիքյանը ընդգծել է՝ անհամաչափ ուժ ու ապօրինություններ են իրակապացնում։ Բացի այդ՝ իրավաշտպանը հավաստիացրել է՝
քանի դեռ շարժումը իր հաղթական ավարտին չի հասել, ամեն ինչ անելու են, որ ոչ ոք ոստիկանական բաժիններում ու քննչականներում իրենց մենակ չզգան։