
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների «մարդը» սպառնում է Հայոց եկեղեցուն կործանմամբ․ ռուս փորձագետները՝ Սոլովյովի հաղորդմանը
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հաղորդման հեղինակ Վլադիմիր Սոլովյովը և մի շարք փորձագետներ քննարկել են ՀՀ–ում բողոքի ակցիաները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։
Նշվել է, որ Հայաստանի ղեկավարությունը թշնամի է տեսնում՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու։
«2018 թվականին Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները ԱՄՆ–ի աջակցությամբ Հայաստանում իշխանության բերեցին «իրենց մարդուն»։ Իսկ հիմա Հայաստանը հոգևոր ընդվզում է ապրում», – նշել են փորձագետները։
Հաղորդման շրջանականերում ընդգծվել է, որ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, բացահայտ հայտարարել է, որ «հարցը լուծելու է մի քանի ամսից»։
Ըստ էության՝ «պետության ղեկավարը» սպառնում է եկեղեցուն կործանմամբ։ Մինչդեռ Հայաստանում մարդիկ ցանկանում են խաղաղ ճանապարհով հասնել «ղեկավարության» հեռանալուն։