25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելը ոչ միայն իրավական, այլև բարոյական սահմաններից դուրս էր. Սերժ Սարգսյան   

Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելը ոչ միայն իրավական, այլև բարոյական սահմաններից դուրս էր. Սերժ Սարգսյան  

«Որակում տալու որևէ անհրաժեշտություն չկա,որովհետև մեր հասարակությունը տեսնում է այդ ամենը, եթե պատճառների մասին եք հարցնում, ապա այդպիսի հրամաններն տվողներն ու կատարողները, վստահ եմ, իրենք ունեն անհամաչափ արտաքին աջակցությունը, դրա համար էլ անհամաչափ գործողությունների են դիմում: Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի մուտքը խոչնդոտելուն, դա արդեն իրավական նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյական սահմաններից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը՝ երրորդ նախագահը հորդորեց կանխատեսումներով չզբաղվել՝ արդյոք պայքարը հաջողություն կգրանցի, թե ոչ։

«Չեմ կարծում, որ պայքարը դեպի նվազում է գնում: Ենթադրենք, որ հնարավոր չէ կանխել, ուրեմն ի՞նչ եք առաջարկում, ընդհանրապես դադարեցնե՞լ պայքարը: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Ակցիա իրականացնողները ստորագրողների ձեռքից բռնելու հնարավորություն չունեն: Այդ ակցիաները նրա համար են, որ ստորագրողներն այլև այդ իրավունքը չունենան»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ինքն ասել և այժմ էլ ասում է, որ ոչ միայն ինքը, այլև կուսակցությունն ու համակիրները աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը:

«Ինքն իրեն է առաջադրել, ուրեմն հենց իրեն էլ աջակցում ենք»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։