25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը սադրանք էր, առիթ՝ շարժման ակտիվ մասնակիցներին մեկուսացնելու համար. Ավետիք Չալաբյան

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը սադրանք էր, առիթ՝ շարժման ակտիվ մասնակիցներին մեկուսացնելու համար. Ավետիք Չալաբյան

Ոստիկանության գործողությունների սկզբում սադրանք տեղի ունեցավ, ինչը հիմք տվեց ջարդ իրականացնելու, թիրախային գործողություն էր, առիթ՝ շարժման առավել ակտիվ մասնակիցներին պարզապես մեկուսացնելու համար. ABC media-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բախումներին, ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Բիրտ ուժն այլ բան է, ջարդը՝ ուրիշ, 29 հոգի ձերբակալված է, փորձելու են զանգվածային անկարգությունների հոդված կարել»,-ասել է Չալաբյանը:

Նա նշել է, որ տեղի ունեցածը սադրանք է, շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ Բագրատ Սրբազանն այդ ամենի հետ կապ չուներ, նա պարզապես փորձում էր մարդկանց հանգստացնել:

«Դա տեղի է ունեցել ինչ-որ մարդու կողմից, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, ենթադրում եմ՝ նա կամ անհավասարակշիռ անձ է, կամ հատուկ է սարքել, կպարզվի բնականաբար»,-ասել է Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած ծեծուջարդի մասշտաբն ու դաժանությունը դժվար է նկարագրել: