08 Հլս
2024
29.4° c ԵՐԵՎԱՆ
22.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել

Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել

Իրանում շարունակվում է նախագահության թեկնածուների գրանցման գործընթացը։ Այսօրվա դրությամբ գրանցված թեկնածուների թիվը հասել է 12-ի. այս մասին հայտնում է ընտրական շտաբի մամուլի խոսնակը։

«Վերջին երեք օրվա ընթացքում գրանցված 12 թեկնածուներից առաջին օրը գրանցվել է 5, երկրորդ օրը՝ 4, երրորդ օրը՝ 3 հոգի։ Ընդհանուր առմամբ գրանցված 8-ն ունի դոկտորական, 4-ը՝ մագիստրոսի կոչում»,- նշել է նա։

Գրանցված թեկնածուների թվում է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում իր գլխավոր նպատակն է լինելու իրանական հանրության ներսում առկա սուր հակասությունների հաղթահարումը։