
Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում
ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 մլրդ դոլար տրամադրելու
հարցով Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ
պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգնություն ստացող երկրների շարքում հիշատակել է Հայաստանը․
տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները,
որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում,
Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական
աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը
խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան
վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը
որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել
է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի
Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:
Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության
ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում
լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա: