Արցախցի Նարեկ Թևոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով. Ռուբեն Մելիքյան
Արցախցի Նարեկ Թևոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Թևոսյանը հերքել է, որ որևէ մասնակցություն է ունեցել որևէ գումարների բաժանման:
Մելիքյանն ավելի վաղ ահազանգել էր, որ Հանրային Հ/Ը-ի եթերում աղավաղել էին «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» համար մեղադրվող Նարեկ Թևոսյանի խոսքերը՝ նրա նկատմամբ ակնհայտ սուտ մեղադրանք հնչեցնելով։
Նարեկ Թևոսյանը Արցախի Վանք գյուղից բռնի տեղահանված է: