ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ, ավելին, այն վատթարացման միտում ունի. Շոյգու
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է rg.ru-ն:
«Ավելին, այն վատթարացման միտում ունի։ Դրա հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունն է՝ ուղղված միջազգային անվտանգության համակարգի տապալմանը։ ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։