Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան և կանցնի իր պարտականություններին, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չի գնում․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից։