Մոսկվան պատրաստվում է հյուպատոսություններ բացել Ադրբեջանում․ Գալուզին
Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսությունների ստեղծման հարցը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Ցանկանում եմ նշել, որ մեր հարաբերությունների զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը», – նշել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ պաշտոնյան նաև հայտարարել էր, որ խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան և դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։