25 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո՛, մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Այո՛, մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Պատերազմը, որպես այդպիսին, չի վերջացել․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Նրա խոսքով՝ պատերազմը տևապես շարունակվում է, և որքան այս կառավարությունը մնա իշխանության, այդ պատերազմն անընդհատ շարունակվելու է:

«Ոմանք այն բնորոշում են որպես սողացող պատերազմ, և մենք Տավուշի դեպքերով տեսնում ենք, թե ինչ է դա նշանակում։ Բնականաբար, մեր ցանկությունը պատերազմը դադարեցնելն է, իրական խաղաղության գործընթացի մեջ մտնելը, և ոչ թե իմիտացիոն խաղաղության մեջ մտնելը։ Մեր երկրում 2020 թվականին սկսած պատերազմը չի կանգնել, այն շարունակվում է անընդհատ, ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլև հոգևոր, բարոյական իմաստով է շարունակվում»,- ասել է Սրբազանը:

Նրա խոսքով՝ արտաքին հարաբերություններն են ձախողված բոլոր ուղղություններով: Շարժման ծրագիրը հենց պատերազմը դադարեցնելն է, իրենց նպատակն է հասնել իրական խաղաղության, որն այլևս անխախտ կլինի:

«Մեր շեշտադրումը, կարծում եմ, շատ-շատ խորքային է: Բանակցությունների մակարդակով, օրինակելի օրակարգ ունենալու մակարդակով, մարդասիրական ասպեկտներով  և այլն: Այո՛, մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, վերացնելու այս քայքայիչ պատերազմի ամբողջ գոյությունը»,-ասել է Սրբազանը: