Հունիսի 10-12-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը. Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։
Նշվում է, որ Օ’Բրայենը հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը: