Հայտնի են Իրանի նախագահի թեկնածուների անունները
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրանի ներքին գործերի նախարարությունը նախագահական ընտրություններում հաստատել է Սաիդ Ջալիլիի, Մոհամմադ Բաքեր Քալիբաֆի, Մասուդ Բիշիկյանի, Ալիռեզա Զաքանիի, Մոստաֆա Փուրմոհամմադիի և Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմիի որակավորումները։
Արտահերթ նախագահական ընտրություններին գրանցվել էին 80 հոգի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախընտրական քարոզարշավը կսկսվի Ներքին գործերի նախարարության կողմից թեկնածուների անունների պաշտոնական հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ նախագահական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն Իրանում առաջացել էր նախագահի մահվանից հետո։ Նախագահ Ռաիսին և այլ պաշտոնյաներ զոհվել էին մայիսի 19-ին Ալիևի հետ հանդիպումից վերադարձի ճանապարհին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։