28 Սեպ
2024
24.2° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խորհրդարանը պետք է նոր Կառավարություն ձևավորի․ Բագրատ սրբազան

Խորհրդարանը պետք է նոր Կառավարություն ձևավորի․ Բագրատ սրբազան

Համաժողովրդական պահանջի հիման վրա՝ խորհրդարանը համաձայնություն է տալու կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու մասին։ Այսօր Հանրապետության հրապարակում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք փաստել ենք, որ մենք վճռական ենք։ Վճռական լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ես անձնապես ամբողջ ընթացքում հայրենիքի և պետության վերականգնման համար դրեմ եմ ամեն ինչ, ինչ-որ Աստված ու իմ ժողովուրդը ինձ տվել է։ Ստացել ենք հալածանք, ծաղրանք, բայց մեր վճռականությունը չի տուժել։ Հիմա մենք ուզում ենք իմանալ՝ դուք ինչքա՞ն են պատրաստ դիմակայելու։ Դիմում ենք բոլորին և նշում, որ ընդամենը 96 ժամ զբաղվելու ենք այս հարցով ու ազատվելու ենք մեկընդմիշտ։

Դիմում եմ գործարարներին, շատերիդ չտեսա այս ընթացքում։ Երևի փորձել եք թաքուն գործել, բայց մենք իրար աչքերի մեջ նայելու ժամանակ ունենք։ Հայրենիքից ու պատվից ոչինչ բարձր չէր ինձ համար»,- ասել է Բագրատ սրբազանը։

Նա դիմել է նաև դասախոսներին, ուսուցիչներին, մտավորականներին, արվեստի գործիչներին՝  ասելով, որ այսպես շարունակելու դեպքում վաղը կորցնելու ոչինչ չենք ունենալու: «Պետք է ոտքի կանգնել ու պայքարել մեր հայրենիքի համար»,-ասել է նա:

Բագրատ սրբազանը դիմել է նաև ուժային կառույցներին։ «Գործեք օրենքի և օրինականության սահմաններում։ Հասկացեք, որ այս ամենը ձեր պատվով ծառայելու համար է, որպեսզի չդիտարկվեք միայն իբրև գործիքներ, այլ հայրենիքի անվտանգության ծառայողներ»,- ասել է նա։