Մեր կողմից որևէ սադրանք չկա, ժամանակի ընթացքում կերևա՝ ովքեր են հրահրում և ինչու․ Հրայր սարկավագ
Շատ են ասում, որ մենք ենք հրահրում, բայց ամեն ինչ հակառակն է ցույց տալիս՝ մեր կողմից որևէ սադրանք չկա․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հրայր Սարկավագ Հակոբյանը։
«Գիշերը փոքր ինչ լարվածություն կար, չգիտեմ՝ ինչ պատճառաբանություններով, հիմնավորումներով է ճանապարհը փակված՝ իբր Ազգային ժողովի բնականոն գործունեությանը մենք խանգարում ենք։ Բայց եթե կիրակի օրով՝ գիշերվա ժամին պատգամավորները կարող էին գնալ աշխատանքի, բնականաբար շարժման մեջ էլ կան պատգամավորներ, ովքեր ցանկություն հայտնեցին գնալ իրենց աշխատավայր։ Հետո կարողացան անցնել։ Մի տեսակ արհեստական բաներ շատ են կատարվում»,- ասել է սարկավագը։
Նրա խոսքով՝ ցույցին մասնակցող ժողովուրդը հանգիստ նստած է, որևէ բանով չեն խանգարում, չեն հրահրում։ Ինչքան ժամանակն անցնում է՝ երևում է թե ով է հրահրում, ով, ինչի համար է այստեղ։