25 Նոյ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նման իշխանություն ունենալը ամոթ է մեզ․ Բագրատ սրբազան

Նման իշխանություն ունենալը ամոթ է մեզ․ Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Բաղրամյան պողոտայում իր ելույթի ընթացքում անդրադարձել է պնդումներին, թե ինքը բախումներ է հրահրում։

«Ասում են, թե իբր բախումներ եմ հրահրում, որ ինձ կալանավորեն ու գլուխս ազատեմ այս ամենից։ Ի՞նչ տարբերություն՝ մենք ճաղերի հետևում ենք, թե ազատության մեջ։ Մենք, միևնույնն է, կալանավորված ենք՝ ֆիզիկապես, մտքով, հոգով, բարոյապես։ Ամոթ է, որ մեր երկրում նման իշխանություն կա։  Իշխանականներից շատերին անգամ չենք էլ ճանաչում։ Քիչ առաջ քաղաքացիները խոսում են, ասում են մեկ-երկու հոգի անցան, որոնց չեն ճանաչում։ Չգիտենք՝ ո՞վ են այդ մարդիկ, որտեղի՞ց են հայտնվել , ի՞նչ արժեք ու կենսագրություն ունե՞ն։ Այդ պատճառով եմ ասում, որ մեզ ամոթ է, որ նման իշխանություն կա մեր գլխին։ Մենք պետք է սրբագրենք նրանց մեր կյանքից»,- ասել է Բագրատ սրբազանը։

Սրբազանը շարժման մասնակիցներին հորդորել է սպասել այնտեղ, մինչև որ Ազգային ժողովից դուրս կգան պատգամավորները։

«Հանդիպումից դուրս գալուց հետո բանակցություն կունենամ՝ հասկանալու նաև հետագա քայլերը»,- ասել է սրբազանը։